Բազմաթիվ աղջիկներ և կանայք մազերի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։ Ոմանց թեփն է անհանգստացնում, ոմանց մազերը չոր են, անառողջ և այլն։

 

 

Բազմաթիվ կոսմետիկ քիմիական միջոցներ կան այդ խնդիրների դեմ, սակայն դրանք էլ իրենց վտանգները ունեն։

Այդպիսի միջոցները կարող են առաջացնել անգամ մազաթափություն։

 

Սակայն կա բնական դիմակ, որը լավագույն կերպով կօգնի ձեզ։ 

 

 

Ձվով այս դիմակը կվերացնի թեփը, մազերի չորությունը և ձեր մազերը կդարձնի առողջ, փայլուն և գեղեցիկ։ Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

Ձու - 2 հատ,

Մեղր - 1 ճաշի գդալ,

Ձիթայուղ - 1,5 ճաշի գդալ

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

 

Մեղրը և ձիթայուղը խառնեք իրար և տաքացրեք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում, բայց 25-30 վայրկյանից ոչ ավել։ 

 

 

Այնուհետև զանգվածը սառելուն պես ավելացրեք ձվերը և լավ խառնեք։

Դիմակը քսեք գլխամաշկին ու լավ մերսեք այն։

Կես ժամ թողեք մնա և այդ կես ժամվա ընթացքում անընդհատ սանրեք դիմակը ՝ մազերի արմատների ուղղությամբ։

Հետո լվացեք մազերը և վերջ։

loading...