Դեղամիջոցներ ընդունելիս չի կարելի ալկոհոլ օգտագործել, անկախ նրանից, թե ինչ դեղ եք խմում։ Կամ դեղն է փոխում ալկոհոլի ազդեցությունը, կամ ալկոհոլը ՝ դեղի ազդեցությունը։ 

 

 

 

Ալկոհոլը համարվում է դեպրեսանտ, այսինքն՝ չեզոքացնում է հակադեպրեսանտների ազդեցությունը:

 

Ալկոհոլը նաեւ խթանիչ է հանդիսանում օրգանիզմում ադրենալինի ավելցուկի համար. ուստի ավելանում է սրտի աննորմալ զարկերի քանակը, բարձրանում է ճնշումը, փոքր անոթներում տեղի է ունենում սպազմ: 

Բացի այդ, գարեջրի ու գինիների մի քանի տեսակներ պարունակում են տիրամին, որն ադրենալինի նման ազդեցություն ունի:

 

 

 

Եթե հակաբիոտիկներ եք խմում, պետք է ընդհանրապես հեռու մնալ ալկոհոլից։ Հակաբիոտիկի հետ միասին ալկոհոլ օգտագործելը կարող է նույնիսկ մահացու լինել։

 

Մահացու վտանգավոր է բարբիտուրանտներն ալկոհոլով օգտագործելը: Այն կարող է հանգեցնել շնչահեղձության: Հակադեպրեսանտ պրեպարատներն ու ալկոհոլը եւս չի կարելի միասին օգտագործել:

 

 

 

Անկախ թե ինչ դեղ եք խմում, հեռու մնացեք ալկոհոլից։ Եվ առհասարակ դեղամիջոցները խմեք ոչ տաք, ոչ սառը ջրով, այլ ՝ սենյակային ջերմաստիճանի։

loading...