Երբեմն լինում են իրավիճակներ, երբ քիմիական հեղուկները լավ չեն մաքրում կաթսայի կամ թավայի յուղն ու կեղտը։

 

 

Սակայն կա մի հրաշալի միջոց, որը ոչ միայն կմաքրի կաթսան յուղից ու կեղտից, նաև կփայլեցնի այն։ Դա սոդան է։

 

Սոդայի հետ նաև պետք է համադրենք ջրածնի պերօքսիդ (պերեկիս)։ Այսպիսով ՝ վերցրեք հավասար քանակությամբ սոդա և պերեկիս ու խառնեք այն, որպեսզի մածուցիկ զանգված ստացվի։ 

 

 

Ստացված մածուկը քսեք կաթսայի կեղտոտ հատվածներին և թողեք այն մնա 5 րոպե։ Այնուհետև սպունգով մաքրեք այն և կտեսնեք, թե ինչպես է փայլուն կաթսան։ 

 

Սա հրաշալի միջոց է, փորձեք և տեղեկացրեք ձեր մտերիմներին։ 

 

 

Նշենք նաև, որ ստացված միջոցը պատրաստելուց անմիջապես հետո պետք է օգտագործեք, քանի որ այն եթե մնա որոշ ժամանակ ՝ արդյունք չի տա, որովհետև պերեկիսը կցնդի։

loading...