Ներկայացնում մազաթափության դեմ դիմակի բաղադրատոմս։

 

 

Այս դիմակը, որը պատրաստվում է դարչինով, ոչ միայն վերացնում է մազաթափությունը, նաև հանգստացնում է գլխամաշկը և ազատում թեփից։ 

 

Բաղադրամասեր

 

 

1 թեյի գդալ դարչին,
1 թեյի գդալ մեղր,
0,5 բաժակ ձիթայուղ

Պատրաստման և օգտագործման եղանակը

 

Ձիթայուղը լցրեք կաթսայի մեջ և մի փոքր տաքացրեք կրակի վրա։

Այնուհետև վրան ավելացրեք մեղրն ու դարչինը և խառնեք այն։

Ստացված զանգվածը քսեք հենց գլխամաշկին, մի փոքր մերսեք և թողեք այն մնա 20 րոպե։

Հետո լվացեք մազերը ՝ սովորակաի պես։

 

 

Այս գործողությունը պետք է կրկնեք շաբաթը մեկ։

 

loading...