Ձեզ եմ ներկայացնում մի բաղադրատոմս, որը տատիկիցս եմ իմացել և վերջերս եմ այն գտել։ Այն կօգնի ձեզ ազատվել մազաթափությունից և նոր մազարմատներ կառաջացնի։

 

 

Շատ հզոր միջոց է սա։ կարող եք տեղեկացնել նաև բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Այսպիսով, բաղադրատոմսը հետևյալն է։

 

 

Բաղադրամասեր

1 ճաշի գդալ կոնյակ,

2 հատ ձվի դեղնուց,

1 ճաշի գդալ մեղր

 

 

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

 

Կոնյակն ու մեղրը խառնեք։

Դեղնուցները մի փոքր հարեք ՝ շատ քիչ և ավելացրեք կոնյակի ու մեղրի վրա։

Քսեք այն գլխամաշկին և թողեք մնա 20 րոպե։

 

 

Կրկնեք այն շաբաթական 1 անգամ և մեկ ամիս անց կտեսնեք զգալի արդյունք։

Այն ոչ միայն կդադարեցնի մազաթափություն և նոր մազարմատներ կառաջացնի, նաև կվերացնի մազերի յուղոտությունը։

loading...