ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր տված հարցազրույցում խոսեց կորոնավիրուսի, հիվանդների վիճակի և վարակակիրների մասին։ 

Նա նշեց, որ այս պահին ծանր վիճակում կա 504, ծայրահեղ՝ 123, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված՝ 44 քաղաքացի։



Արսեն Թորոսյանը նաև ուրախալի լուր հայտնեց և նշեց, որ երեկ երեկոյից մենք արդեն չունենք կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք տանն սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին։ Սա մի փուլ է, որը հաղթահարում ենք։

loading...