Կորոնավիրուսով հայ հիվանդը (անունը իր իսկ ցանկությամբ չենք հրապարակում) պատմել է հիվանդության մասին, թե ի՞նչ է զգացել հիվանդության ժամանակ և ինչպե՞ս է կարողացել բուժվել։

 

 

Նա ծանր հիվանդ է եղել։ 

Բժիշկները նրան տնային բուժում են նշանակել ՝ մի քանի հակաբակտերիալ դեղամիջոցներով։

 

Հիվանդի խոսքերով արդեն հիվանդության 3-4 օրը ամբողջությամբ կորցրել է համն ու հոտը։

- Կիտրոն էի ուտում ոչինչ չէի զգում, ոչ մի ռեակցիա, համ կամ հոտ։

 

 

Սուր օծանելիքից ոչ հոտ չէի առնում։ Իսկ հիվանդության 6-րդ օրվանից սկսած 1 շաբաթ ջերմել եմ, զգացել եմ ինձ շատ թույլ և չէի կարողանում շնչել։ Ինձ օգնել է փուչիկ փչելը։

Մի շատ լավ բժիշկ էր ինձ խորհուրդ տվել փուչիկ փչել։

 

 

Այն ստիպում էր թոքերիս աշխատել և շնորհիվ դրա կարողանում էի շնչել։ Ուղիղ 8 օր չեմ կարողացել քնել։ Ինձ նաև շատ էր օգում յոդի կլետկան։

 

 

Սա շատ ծանր և վատ հիվանդություն է, մատների արանքով մի նայեք, զգուշացեք ամեն քայլափոխի։ Եղեք առողջ։

loading...