Կանաչ պղպեղը շատ օգտակար է մեր առողջության համար։ Այն պարունակում է  A, B1, B2, PP, ինչպես նաև մեծ քանակությամբ C վիտամիններ։

 

 

Կանաչ պղպեղը պարունակում է նաև շաքար, սպիտակուց և հանքանյութեր, որոնք շատ օգտակար են։

Իսկ կծու ղպեղում առկա է մեծ քանակությամբ կապսաիցին, որն էլ իր հերթին բարելավում է արյան շրջանառությունը։ 

Կանաչ պղպեղը օգտակար է բարձր ճնշում ունեցողներին։ Օրական մեկ հատ կանաչ պղպեղ ուտելով, կպայքարեք հիպերտոնիայի դեմ, կլավացնեք արյան և մազանոթների որակը։

 

 

Ամեն օր պղպեղ ուտելով կդանդաղեցնեք ծերացման գործընթացը։ Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։

Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլեւ բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։

 

 

Էնպես որ պղպեղը ներառեք ձեր ամենօրյա սննդակարգում։ Եվ կարևոր է նշել նաև, որ պղպեղը ավելի օգտակար կլինի, եթե հում վիճակում ուտեք։

loading...