Եգիպտացորենը լինելով շատ օգտակար, նաև շատ համեղ է։ Սակայն ես այքան ժամանակ սխալ էի պատրաստում։ Վրացահայ իմ ծանոթը կիսվել է իր գաղտնիքով և ինձ ցույց տվել, թե ինչպես պետք է պատրաստեմ եգիպտացորենը։

 

 

Պատրաստեք այսպես և զգացեք եգիպտացորենի իսկական համն ու հոտը։

Բաղադրամասեր

 

10 հատ եգիպտացորենին ՝ 
1,5 բաժակ կաթ,
100 գրամ կարագ
Ջուր

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Եգիպտացորենները կիսեք երկու մասի և տեղադրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուրն այնքան, որ եգիպտացորենն ամբողջովին ծածկվի, կաթսան դրեք կրակին:

 

Երբ կաթսայի ջուրը եռա, ավելացրեք կաթն ու կարագը:

Կրկին հասցրեք եռման, որից հետո եգիպտացորենը եփեք ևս 10 րոպե:

Այլևս կարիք չի լինի ժամերով եփել եգիպտացորենը: Նմանատիպ հնարքի շնորհիվ, այն հյութեղ և սերուցքային համ կստանա:

 

 

Կարող եք չափաբաժինները քիչ վերցնել։

loading...