Թզի չիր գրեթե բոլորն են սիրում։ Այն ունի յուրահատուկ համ և բույր։

 

 

Սակայն այդ ամենը վայելելու համար, նախ պետք է այն որակով պատրաստել։ Xohanoc.am-ը ներկայացնում է թզի չրի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը։

 

Բաղադրամասեր

 

3 կգ թուզ,
1 բաժակ ջուր,
800 - 1000 գրամ շաքարավազ,
1 թոքր թեի գդալ կիտրոնի աղ

 

 

 

Պատրաստման եղանակը

Թուզը լվացեք, մաքրեք ՝ հեռացնելով կանաչ կեղևը։

Պատրաստեք օշարակը։

 

Հենց եռա օշարակը, սպասեք 7-8 րոպե և մրգի հատիկները լցրեք օշարակի մեջ։

Եփեք 7-8 րոպե և անջատեք կրակը։

Թողեք այն մնա 10 ժամ և կրկին եփեք։

Հանեք կրակից, դրեք սինիի մեջ, գեղեցիկ տեսք տվեք մրգին և չորացրեք 3-4 օր։

 

 

Շատ համեղ և գեղեցիկ չիր է ստացվում և ամենակարևորը ՝ բաց գույնի։

 

loading...