Դդումի մուրաբան իմ ամենասիրելի մուրաբաներից մեկն է։ Եվ այն համարվում է ամենահամեղ մուրաբաներից մեկը։ Սակայն համեղ լինելու համար, պետք է ճիշտ պատրաստել այն։

 

 

Ձեզ ենք ներկայացնում դդումի մուրաբայի բաղադրատոմսը։ Այն այսպես պատրաստելով չի շաքարակալի և անչափ համեղ կստացվի։

Բաղադրամասեր

 

1 կգ դդում,

1 կգ շաքարավազ,

400 գր ջուր,

վանիլին

 

Պատրաստման եղանակը

 

 

Դդումը պետք է մաքրեք, սերմերը հեռացնեք և կտրատեք։ Մաքրած վիճակում պետք է դդումը 1 կգ լինի։

2-3 սմ հաստությամբ կտրատեք, լցրեք կրաջրի մեջ և թողեք 25 րոպե։

Այնուհետև կրաջրից հանեք, լվացեք սառը ջրով և լցրեք քամիչի մեջ։

Ջուրը եռացրեք, դդումները լցրեք եռացող ջրի մեջ, թողեք 5 րոպե եփվի և հետո թափեք ջուրը, իսկ դդումները սառեցրեք։

 

Պատրաստեք օշարակը։

Դդումները լցրեք օշարակի մեջ և թողեք այդպես մնա մոտ 5-6 ժամ։

Այնուհետև դրեք այն կրակի վրա և եփեք 30 րոպե։

Հետո կրակի վրայից վերցրեք և դրեք հով տեղ ՝ 2 ժամով։

Եվս մեկ անգամ 30 րոպե եփեք և կրկին 2 ժամով հով տեղ դրեք։

Հետո եփեք այնքան մինչ պատրաստ լինելը։

Մի փոքր հովանալուց հետ լցրեք բանկաների մեջ և փակեք։

Ցանկության դեպքում կարող եք նաև մեխակ ավելացնել, բայց ես նախընտրում եմ առանց մեխակ։

loading...