Հորանջելու հետ կապված կան տարբեր և սխալ կարծիքներ։ Իրականում հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի: Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում, քան ուղղակի շնչելիս:

 

 

Շնչուղիները բացվում են, և ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ:

 

Իսկ հիմա կխոսենք այն մասին, թե ինչու՞ ենք հորանջում։

Երբ հոգնած ենք կամ ցանկանում ենք քնել սովորաբար սկսում ենք հորանջել:

 

 

Հոգնածության հետևանքով հյուսվածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առաջանում է թթվածնի պակաս: 

Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզելով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում:

 

 

Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար:

Ահա թե ինչն է հորանջելու պատճառը և ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ հորանջում ենք։

loading...