Առաջարկում ենք պատրաստել համեղ և հագեցնող աղցան, որի պատրաստման համար մեծ ջանքեր հարկավոր չեն: Փարիզյան աղցանը կարող եք պատրաստել ընտանեկան ընթրիքի և ցանկացած տոնական սեղանի համար:

Այս յուրօրինակ, սննդարար և համեղ աղցանը իդեալական է ամենօրյա ճաշացանկը թարմացնելու և իհարկե հյուրերին զարմացնելու համար:

Բաղադրամասեր

 

 

Պահածոյացված լոբի (կարմիր) - 150 գր

Սունկ - 120 գր(опята)

Խոզապուխտ - 120 գր

Պինդ պանիր - 120 գր

Սոխ – 1հատ

Գազար – 1հատ

Սամիթ –ըստ ճաշակի

Աղ –ըստ ճաշակի

Մայոնեզ -ըստ ճաշակի

 

 

Պատրաստման եղանակը

 

Սոխը կտրեք խորանարդիկներով: Գազարն անցկացրեք քերիչով: Այնուհետև սոխը և գազարը տապակեք մինչև փափկելը և տեղափոխեք խորը տարայի կամ աղցանամանի մեջ։

Լոբին ազատեք հեղուկից և ավելացրեք զանգվածին։

Այնուհետև ավելացրեք երկարավուն կտրատած խոզապուխտը:

Ապա ստացված զանգվածին ավելացրեք սունկը:

Քերիչով անցկացրեք պանիրը և ավելացրեք ստացված զանգվածին:

Ավելացրեք մանրացրած սամիթը, ապա՝ մայոնեզը:  Աղցանը համեմեք աղով` ըստ ճաշակի:

Աղցանը  պատրաստ է:

Բարի վայելում:

loading...