Բաղադրամասեր

 

 

Խնձոր - 1 կգ,
Շաքարավազ - 850 գրամ (ըստ ցանկության),
Ջուր - 150 գրամ (ըստ խնձորի ջրիկության)

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Խնձորները լվացեք, կեղևազրկեք և հեռացրեք պտղակոթը։

Բաժանեք 4 կամ 6 մասի։

Այն լցրեք կաթսայի մեջ, վրան ավելացրեք ջուրն ու շաքրավազը։

Եռալուց հետո եփեք 25 րոպե։

Սա ջեմի պատրաստման ամենահամեղ տարբերակներից մեկն է։

loading...