Այս համեղ աղցանի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է

Բաղադրամասեր
ծաղկակաղամբ- 500 գր,
սոխ - 50 գր,
վարունգ - 1 հատ,
սամիթ - 1 կապ,
հավի կրծքամիս - ըստ ճաշակի,
Սոուսի համար ՝

 

մայոնեզ - 70 գր,
թթվասեր - 70 գր,
սոյայի սոուս - 1 ճ/գ,
աղ - ըստ ճաշակի,
աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբը լվանում ու մանր կտրատում ենք։ Սոխը, սամիթն ու վարունգը նույնպես մանր-մանր կտրատում ենք։ Աղցանի բաղադրիչներին ցանկության դեպքում ավելացնում ենք մանր կտրատած հավի եփած փափկամիս։ 

 

Ապա պատրաստում ենք սոուսը։  Սոուսի  համար անհրաժեշտ  բոլոր բաղադրիչները լցնում ենք առանձին տարայի մեջ ու խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
Աղցանին ավելացնում ենք սոուսն ու համեմում աղով և պղպեղով։
Աղցանը պատրաստ է։ 

loading...