Առողջ բալիկ ունենալու կարևոր նախապայմաններից է առողջ սննդակարգը։ Կան մթերքներ, որոնք բացասաբար են անդրադառնում թե՛ մայրիկի, թե՛ բալիկի առողջության վրա։
Մի քանի մթերք, որոնք պետք է բացառեն հղիները իրենց սննդակարգից։

 

Խուսափեք երշիկներից, նրբերշիկներից և հոթ-դոգերից։ Հղի կանանց մոտ բարձր է վտանգը  լիստերիոզ հիվանդությամբ հիվանդանալու։ Այս հիվանդության առաջացման պատճառ են հանդիսանում ոչ միայն երիշկն ու նրբերշիկը, այլև  սառեցված ու ծխեցված ծովամթերքը: Արժե դրանցից ևս հրաժարվել։

 

Հղիության ընթացքում բացառեք ալկոհոլի օգտագործումը։ Այն պտղի վրա ազդում է բացասաբար։ Դրա պատճառով երեխան կարող է մտավոր հետամնացությամբ կամ սրտային արատով ծնվել:


Խորհուրդ է տրվում հղիության գոնե առաջին եռամսյակում հրաժարվել կոֆեինի օգտագործումից: Կոֆեինը միզամուղ է և դրա օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմի որոշակի ջրազրկման և նվազեցնել օրգանիզմում առկա կալցիումի մակարդակը: Կոֆեինով ըմպելիքներ օգտագործելու փոխարեն առատորեն խմեք ջուր, բնական հյութեր։

 

loading...