Բանջարեղենային կոտլետները բազմազան են, այդ բազմազանության մեջ անհավանական համեղ է բազուկով կոտլետը։ 

Բաղադրամասեր 

Բազուկ - 2-3 հատ,
ֆետա պանիր  - 100 գր,
ձու - 2 հատ,
պաքսիմատ - 2-3 ճաշի գդալ,
անանուխ - ըստ ճաշակի,
կանաչի - ըստ ճաշակի,
աղ - ըստ ճաշակի,
սև պղպեղ - ըստ ճաշակի,
բուսայուղ - տապակելու համար

 

 

Պատրաստման եղանակը

Փաթաթեք բազուկը փայլաթիթեղով ,ապա եփեք ջեռոցում 40-60 րոպե։ Թողեք թող հովանա, ապա անցկացրեք  քերիչով: Քերած բազուկին ավելացրեք խորանարդաձև կտրատած պանիրը, մանր կտրատած   կանաչին։ Ապա ավելացրեք ձուն, անանուխը, համեմեք աղով և սև պղպեղով։ Այնուհետև լավ խառնեք։ Զանգվածից ձևավորեք կոտլետներ, թաթախեք պաքսիմատի մեջ, ապա երկու կողմերից տապակեք բուսայուղով։

loading...