Մեզնից շատերն են առավոտյան դժվարությամբ արթնանում։ Ահա մի քանի պարզ խորհուրդ , ինչպես արթնանալ առանց տրտնջալու։ 

 

 

Առավոտյան թարմ արթնանալու համար անհրաժեշտ է առնվազն 7-8 ժամ քնել ։

 

Քնելուց գոնե կես ժամ առաջ  մի եղեք սոցկայքերում, մի դիտեք ֆիլմեր կամ մի խաղացեք խաղեր։
Քնեք թեթև ստամոքսով։ Քնի որակը կախված է նաև ալկոհոլի օգտագործումից։ Աշխատեք քնելուց առաջ չօգտագործել ալկոհոլային խմիչքներ։

 

Քնեք մթության և լռության մեջ։ Անջատեք էլեկտրական սարքերը։


Դրեք զարթուցիչը մահճակալից հեռու, որ զանգը լսելուն պես վեր կենաք և անջատեք։ Աշխատեք ընտրել այնպիսի երաժշտություն, որը ձեզ հաճելի է։

 

 


Արթնանալուն պես խմեք մեկ բաժակ ջուր և անպայման օրը սկսեք ժպիտով։

 

loading...