Դարչինի օգտակար հատկությունների և դարչինի միջոցով բուժումների մասին խոսում են ամբողջ աշխարհում։

Դարչինը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։

 

 

Ուտեստների մեջ ավելացրեք դարչին։

Դարչինը նաև  բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տրամադրությունը, հանգստացնող հատկություն ունի։
 

Շատ օգտակար է դարչինից պատրաստված թուրմը։ 

Այն բուժում է գրիպը, կանխարգելում մրսածությունը։

 

 

200 մլ եռացրած ջրի մեջ լցրեք կես թեյի գդալ դարչին,

5-7 հատիկ պղպեղ, 

1 ժամ թրմեք,

քամեք։ 

Խմեք 200-ական մլ` օրը 4-5 անգամ։

Գլխացավի, մրսածության, ջերմի դեպքում դարչինի փոշին խառնեք փոքր քանակի ջրի հետ։

Համասեռ զանգվածը լցրեք վուշե լաթի մեջ և դրեք թրջոց ճակատի վրա։
Հիշեք դարչինը  հակացուցված է հղիներին։

 

 

Ամիրդովլաթ Ամասիացին զգուշացրել է, որ դարչինը վնաս է երիկամներին, իսկ ընդունման օրաբաժինը 3 գրամ է։ 

Հայ բժշկապետը խորհուրդ է տվել դարչին օգտագործել թոքերի արմատացած խոցերի, աչքերի առաջ սևանալու, բխկոցի, լյարդի հիվանդությունների, ներքին խցանումների, եղանակի կտրուկ փոփոխության դեպքում, պեպենների վերացման համար, և այլն։

loading...