Համեղ կարկանդակներ պատրաստելու ճիշտ ժամանակն է։ Պատրաստեք  բանանով այս համեղ կարկանդակը, և վայելեք այն  ամենատարբեր թեյերի հետ։

Բաղադրամասեր
Ձու - 3 հատ,
շաքարավազ - 0,5 բաժակ,
ալյուր - 1 բաժակ,
սոդա - 0,5 թեյի գդալ,
բանան - 2 հատ,
ջուր - 2 ճաշի գդալ,
քացախ - 0,5 ճաշի գդալ,
բուսայուղ

 

 

Պատրաստման եղանակը

Մեկ ձուն ամբողջությամբ և 2 ձվի դեղնուցները լցրեք ամանի մեջ, իսկ 2 ձվի սպիտակուցները լցրեք մեկ այլ ամանի մեջ։
Սպիտակուցները հարեք այնքան մինչև ստացվի պինդ զանգված։ Ավելացրեք  մեկ պտղունց աղ։
Դեղնուցային զանգվածին ավելացրեք շաքարավազն ու ջուրը։ Հարեք հարիչով, ապա մաս առ մաս ավելացրեք ալյուրը։ Չմոռանաք ալյուրը անցկացնել մաղով։ Ստացված զանգվածին ավելացրեք նախապես մանր կտրատած բանաները։ Ապա քացախն ու սոդան խառնեք իրար և ավելացրեք խմորին։ 

Աստիճանաբար խմորին ավելացրեք սպիտակուցային զանգվածը։ Ստացված խմորը պիտի լինի թթվասերից մի փոքր պինդ։
Ձևամանը պատեք քիչ բուսայուղով և խմորը դատարկեք ձևամանի մեջ։ Թխեք 45-50 րոպե նախապես տաքացրած ջեռոցում։ Ջեռոցի ջերմաստիճանը պիտի լինի 180 աստիճան։
Թխվելուց հետո թողեք թող սառչի, ապա վրան շաղ տվեք շաքարի փոշի։

loading...