Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին խոսում են բոլորը։ Այն ունի մի շարք բուժիչ հատկություններ։ Այս եղանակին հրաշալի է կոճապղպեղով  և նարնջով թեյը, այն բարձրացնում է դիմադրողականությունը և պարզապես համեղ ըմպելիք է։


Բաղադրամասեր
Կոճապղպեղ - 1 հատ
կիտրոն - 1/2 հատ
նարինջ - 1 հատ
մեղր - 2 ճաշի գդալ
անանուխ - 5-6 տերև

 


Պատրաստման եղանակը

Քամեք նարնջի հյութը և լցրեք ապակե թեյնիկի մեջ։

  Այնուհետև քամեք կիտրոնի հյութը և խառնեք նարնջի հյութին։ 

Այնուհետև անցկացրեք կոճապղպեղը քերիչով և լցրեք մնացած զանգվածի վրա։

 

Թեյնիկի մեջ դրեք նաև անանուխի տերևները և վրան լցրեք եռման ջուր։ 

Թողեք մի քանի րոպե, ապա ավելացրեք մեղր և թողեք 15 րոպե։
Թեյը պատրաստ է։

loading...