Լցոնած լոլիկները հրաշալի համ ունեն։ Հալած պանիրը էլ ավելի հյութեղ է դարձնում այս ուտեստը։

 

Բաղադրամասեր

 Տավարի միս - 500 գր,
 լոլիկ - 1 կգ,
 պանիր - 100 գր,
 սոխ - 100 գր,
 սև պղպեղ - ըստ ճաշակի,
 աղ - ըստ ճաշակի,
 մաղադանոս - ըստ ճաշակի,
 բուսայուղ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը
Մաքրեք սոխը և մանր կտրատեք։ Այնուհետև թավայի մեջ լցրեք բուսայուղ և տապակեք սոխը այնքան մինչև փափկի։ Ապա ավելացրեք տավարի աղացած միսը և տապակեք ավելի քան 10 րոպե։ Այնուհետև հեռացրեք լոլիկների վերևի մասը, գդալով հանեք միջուկը։ Ապա  պանիրը անցկացրեք քերիչով, մանրացրեք մաղադանոսը։ Տապակած մսին ավելացրեք մաղադանոսը, մի քանի գդալ լոլիկի միջուկ, ապա համեմեք աղով և պղպեղով։ Լոլիկները լցոնեք արդեն պատրաստի զանգվածով և դրեք ձևամանի մեջ։
Քերած պանիրը լցրեք լոլիկների վրա և տեղափոխեք նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոց։
Եփեք 20 րոպե։

loading...