Խաղողը ունի մի շարք  օգտակար հատկություններ։ 
Շատ օգտակար է խաղողը ուտել կորիզներով։ Կորիզները պարունակում են վիտամիններ, պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից: Խաղողը բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է օրգանիզմը նյարդային ծանրաբեռնվածությունից:


 

 

Խաղողը բարերար ազդեցություն ունի շնչառական ուղիների վրա։ Խաղողը նաև ախորժակ է բացում. ովքեր խնդիր ունեն ախորժակի հետ կապված, այն պետք է ուտեն սնունդ ընդունելուց առաջ: Խաղողը հրաշալի ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա։ 

Ամիրդովլաթ Ամասիացին գրում է, որ սպիտակ, քաղցր խաղողն օգտակար է շնչառական հիվանդությունների, սեռական անկարողության, իսկ եփված հյութը (դոշաբ)' ստամոքսի խոցի, երիկամների ու միզապարկի հիվանդությունների դեպքում:

 

 

loading...