Դեռ հին ժամանակներից դաղձը (անանուխ) հայտնի է որպես բուժիչ միջոց և այն օգտագործում են մինչև այժմ։
Դաղձը շատ մեծ թերապևտիկ նշանակություն ունի։ Այն  հանգստացնող, ցավազրկող հակաբորբոքային ազդեցություն ունի։ Դաղձը հրաշալի ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա. բարձրացնում է ախորժակը, անցկացնում սրտխառնոցը, այրոցը, նվազեցնում ստամոքսում գազերի առաջացումը, օգնում է փորլուծության ժամանակ: 

Դաղձը կիրառվում է լյարդի մաքրման և լեղապարկից քարերի դուրս բերման պրակտիկայում:
Այս բույսը լայնորեն կիրառվում է ատամնաբուժական պրակտիկայում: Դաղձի թուրմը գործածում են բերանի խոռոչը ողողելու համար։ Այն բուժում է բորբոքային պրոցեսները։

Դաղձով թեյը հակացուցված է բոլոր նրանց ովքեր ունեն երակների վարիկոզ լայնացում, արյան ցածր ճնշում։ Հակացուցված է նաև փոքր երեխաներին ՝ մինչև 3 տարեկան։

loading...