Ձվածեղների պատրաստման տարատեսակ բաղադրատոմսեր կան։ Այս բաղադրատոմսը աչքի է ընկնում իր յուրահատկությամբ։ Այն եփվում է գոլորշու վրա և ունի նուրբ համ ՝ ի շնորհիվ բանջարեղենների։

Բաղադրամասեր

 Կարմիր պղպեղ - 1 հատ,
 սունկ շամպինիոն - 1-2 հատ,
 ձու - 2 հատ,
 սոխ կանաչ - 1-2 ճյուղ,
 կաթ - 50 մլ,
 աղ - ըստ ճաշակի,
 սև պղպեղ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Կարմիր պղպեղը և սունկը կտրատեք խորանարդաձև։ Մանրացրեք կանաչ սոխը։ Այնուհետև հարեք ձուն կաթի հետ միասին, ապա կտրատած բանաջարեղենները ավելացրեք ձվի և կաթի զանգվածի մեջ։ Փայտե տարան պատեք փայլաթիթեղով, ապա ստացված զանգվածը լցրեք փայլաթիթեղի վրա։ Փայտե տարան դրեք  եռացրած ջրով լի կաթսայի վրա՝ գոլորշիով եփելու համար։ Գոլորշիով եփեք 10-15 րոպե։

loading...