Քչերը գիտեն, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված չիչխանի յուղը։ 

Այն փափկեցնում, սնուցում և թարմացնում է դեմքը։ Շատ դիմակների բաղադրության մեջ կա չիչխանի յուղ։ 

Ձեր ցերեկային կրեմին ացելացրեք մեկ կաթիլ չիչխանի յուղ և դուք կզգաք, թե  ինչ ազդեցություն է թողնում այն ձեր դեմքի վրա։

Չիչխանի յուղի օգնությամբ կարող եք բուժել այրվածքները, ցրտահարված մաշկը։

 

Չիչխանի յուղը հրաշալի ազդեցություն է  թողնում մազերի վրա։ Այս յուղով պատրաստված դիմակները ամրացնում են մազերը, նրանց փայլ են հաղորդում և իհարկե խթանում են արագ աճին։

2 ճաշի գդալ չիչխանի յուղին ավելացրեք 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, ապա ավելացրեք 1 ձու, այնուհետև 1 ճաշի գդալ թթվասեր։ Ստացված զանգվածը քսեք մազերին արմատներից մինչև ծայրեր, փաթաթեք սրբիչով և թողեք այդպես 1 ժամ։ Այնուհետև լվացեք։ Արդյունքը երկար սպասեցնել չի տա։

loading...