Այս անգամ պատրաստելու ենք կարտոֆիլով կոտլետ մսային միջուկով։

Շատ համեղ այս կոտլետները կարող եք պատրաստել ոչ միայն սովորական, այլև տոնական օրերին։

 

 

Բաղադրամասեր

 Տավարի միս (աղացած) - 300 գր,
կարտոֆիլ - 1 կգ,
թթվասեր - 1 ճաշի գդալ,
սոխ - 100 գր,
աղ, սև պղպեղ- ըստ ճաշակի,
բուսայուղ - տապակելու համար

Պատրաստման եղանակը

Աղացած միսը համեմեք աղով և պղպեղով, ապա ավելացրեք  մանր կտրատած սոխը։

Հունցեք  այնքան,մինչև դառնա համասեռ։

Մաքրեք կարտոֆիլը, մանր քերիչով քերեք , քերեք նաև  սոխը, ապա  ավելացրեք թթվասերը և խառնեք։

 

 

Լցրեք  կարտոֆիլը մանր ցանցի մեջ, քամեք հեղուկը։

Կարտոֆիլային զանգվածին  ավելացրեք աղ և խառնեք։

 

Վերցրեք կարտոֆիլային զանգվածից, հարթեցրեք ձեռքի մեջ, ապա դրեք միսը և փաթաթեք։

Այնուհետև թավայի մեջ լցրեք բուսայուղ և տապակեք կոտլետները երկու կողմից ավելի քան 5 րոպե։

Այնուհետև  տեղափոխեք կոտլետները ձևամանի մեջ ամուր փաթաթեք փայլաթիթեղով և դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը։

Թխեք 40-60 րոպե։

loading...