Պիցցայի բաղադրատոմսերը շատ բազմազան են։

Առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստել համեղ պիցցա։

 


Բաղադրամասեր


պանիր - 100 գր,
երշիկ - 200 գր,
լոլիկ - 1 հատ,
սունկ շամպինյոն - 100 գր,
ձու - 2 հատ,
մայոնեզ - 4 ճաշի գդալ,
թթվասեր - 4 ճաշի գդալ,
ալյուր - 9 ճաշի գդալ,
աղ - ըստ ճաշակի,
սև պղպեղ - ըստ ճաշակի,
խմելի սունելի - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Խառնեք ձվերը, թթվասերը, մայոնեզն ու ալյուրը:

Կստացվի հեղուկ խմոր։

Խմորը համեմեք աղով և պղպեղով։ 
Երշիկը մանր կտրատեք, ապա մանրացրեք լոլիկը և շամպինյոնը։

 

 

Այնուհետև քերեք պանիրը։

Խմորը լցրեք տաքացրած թավայի մեջ, լցրեք վրան սկզբում շամպինյոնն  ու երշիկը:
Հետո շարեք լոլիկը, համեմեք  աղով ու պղպեղով ,վրայից լցրեք  քերած պանիրը: Փակեք կափարիչով թողեք կրակի վրա մոտ 10 րոպե:

loading...