Նռան օգտակարությունը հայտնի է շատերին։

Բայց գուցե քչերը գիտեն, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված նռան հյութը։

Սա այն քիչ մրգերից է, որի հյութը նույնքան օգտակար է, որքան ինքը՝ միրգը։  

Նուռն անգնահատելի է սրտի աշխատանքի համար:

Այն  նվազեցնում է աթերոսկլերոզի հավանականությունը, ինչը սրտի արատի հիմնական պատճառներից է:

Նռան հյութը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Ի տարբերություն մյուս մրգերի՝ այն արյան մեջ շաքարի մակարդակը չի բարձրացնում։ 

 

 

Նռան հյութը կարգավորում է արյան ճնշումը։

Նռան հյութը նաև կանխում է քաղցկեղի առաջացումը։

Հրաշալի է նռան հյութը ստամոքսի համար, այն բարելավում է նաև մարսողությունը։

Նռան հյութը կանոնավորում է նաև լյարդի աշխատանքը։ 

 

Այս հյութը հրաշալի է դիմադրողականության համար։

Այն պայքարում է վիրուսների դեմ։

Նռան հյութը կանխում է մազաթափությունը։ 

Կանոնավոր նռան հյութ սննդակարգում օգտագործելն ամրացնում է մազարմատները։

Պարզապես ամենօրյա սննդակարգում  ներառեք նռան հյութ և կզգաք դրական ազդեցությունը:

 

loading...