Պատրաստեք բանանով համեղ կեքսեր և վայելեք սուրճի կամ թեյի հետ։

 


Բաղադրամասեր

բանան - 3 հատ
ձու - 2 հատ
շաքարավազ - 170 գր
կարագ - 70 գր
ալյուր - 200 գր
փխրեցուցիչ - 2 թեյի գդալ
վանիլին- 1 թեյի գդալ
աղ - 1 պտղունց

 

Պատրաստման եղանակը

 

Հարեք բանանները բլենդերով։

Ապա ավելացրեք ձուն, շաքարավազը, աղը, փափկեցրած կարագը։

Լավ խառնեք, ապա ավելացրեք փխրեցուցիչը, ալյուրը։

Խառնեք այնքան, որ ստացվի պինդ խմոր։

Կեքսի համար նախատեսված  ձևամանը կարագապատեք, լցրեք խմորը։

Նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխեք 20-25 րոպե։ 

Բարի վայելում։

loading...