Շատ մարդիկ բացառում են լոբին իրենց սննդակարգից։

Պատճառը այն է, որ այն կարող է գազեր առաջացնել։

 

 

Բայց ինչքան շատ օգտագործեք լոբին, այնքան  շատ կխուսափեք որովայնի հետ կապված խնդիրներից։

Ներկայացնենք մի քանի պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ուտել հատիկավոր լոբի ավելի շատ։

Լոբին օգտակար է մարսողական համակարգի համար։ Լոբին պարունակում է և՛ լուծվող, և՛ չլուծվող բջջանյութ, ուստի դրանք երկուսն էլ օգնում են մարսողական համակարգին լավ աշխատել։

Լոբին օգնում է կանխել փորկապությունը։

 

 

Այն օգնում է նաև կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Լոբին օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։

Այն օգտակար է նաև սրտի համար։ Շատ լոբի օգտագործելը կանխում է սրտի կաթվածի հավանականությունը։ Լոբին նաև կարող է կրճատել քաղցկեղի առաջացման ռիսկը։

 

 

loading...