Առաջարկում ենք պատրաստել կաղամբով համեղ և դիետիկ կոտլետներ։ Այն շատ հեշտ է պատրաստվում և շատ հարմար է բանջարեղենի սիրահարների համար։

 

Բաղադրամասեր

Կաղամբ - 1 կգ,
սամիթ - 1 փունջ,
սպիտակաձավար - 0,5 բաժակ,
աղ - ըստ ճաշակի,
սև պղպեղ (աղացած) - ըստ ճաշակի,
սոխ - 1 գլուխ,
սխտոր - 1-2 ատամիկ,
ալյուր - 0,5 բաժակ,
բուսայուղ - 0,5 բաժակ,
պաքսիմատ - 1 բաժակ

Պատրաստման եղանակը

 

Նախապես եռացրեք ջուրը։ Եռացրած ջրին ավելացրեք աղը, ապա կաղամբը բաժանեք 4 մասի և դրեք եռացող ջրի մեջ, թողեք եփվի մոտ 5-7 րոպե։ Այնուհետև կաղամբը դրեք քամիչի մեջ, որպեսզի քամվի։
Քամվելուց հետո հարեք կաղամբները բլենդերով։ Այնուհետև զանգվածին ավելացրեք կտրատած սոխը, սամիթն ու սխտորը,   աղն ու սև պղպեղը ,ապա լավ խառնեք։ Ապա ավելացրեք ալյուրն ու սպիտակաձավարը և խառնեք։

 

Ստացված զանգվածը թողեք 5-10րոպե։ Այնուհետև գդալի օգնությամբ վերցրեք ֆարշը , ձեռքերով ձևավորեք կոտլետներ և թաթախեք պաքսիմատի մեջ։
Տապակեք բուսայուղի մեջ այնքան, մինչև վարդագույն դառնան։

Համեղ կոտլետները պատրաստ են։

loading...