Գազարը շատ համեղ և օգտակար բանջարեղեն է։ Այն օգտագործվում է տարբեր ուտեստներ պատրաստելիս։ Առաջարկում ենք համեղ աղցան գազարով և թթվասերով։

Բաղադրամասեր
Գազար  500 գ , 
ընկույզ 100 գ , 
սխտոր-2 ատամիկ,
թթվասեր- 100մլ,
քացախ- 1 ճաշի գդալ,
շաքարավազ- թեյի գդալ,
աղ-ըստ ճաշակի,
սև պղպեղ- ըստ ճաշակի


 

 Պատրաստման եղանակը 
Գազարը լավ լվացեք, ապա անցկացրեք խոշոր քերիչով։ Մանրացրեք նաև ընկույզը և ավելացրեք քերած գազարին։
Այնուհետև պատրաստեք թթվասերային սոուսը։
Թթվասերին ավելացրեք ճզմած սխտորը, ապա  քացախը, շաքարավազը, աղն ու պղպեղը։ Լավ խառնեք և այդ զանգվածը ավելացրեք արդեն պատրաստի գազարին ու ընկույզին։ Աղցանը լավ խառնեք և դրեք սառնարանում։
Կարող եք մատուցել 30 րոպեից։

loading...