Պատրաստեք ջեմով համեղ կարկանդակ և վայելեք թեյի հետ։

 

 

Բաղադրամասեր

Ձու - 2 հատ,
շաքարավազ - 200 գր,
կարագ - 200 գր,
ալյուր - 750 գր,
քացախ - 0,5 թեյի գդալ,
սոդա - 0,5 թեյի գդալ,
վանիլին - 1-2 գր,
ջեմ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

 

Նախապես փափկեցրած կարագը շաքարավազի հետ լավ հարեք, ապա ավելացրեք ձվերը և վանիլինը։

Սոդան և քացախը խառնեք իրար և լցրեք զանգվածի մեջ։

Ալյուրից կես բաժակ մի կողմ դրեք, ապա մնացած ալյուրը ավելացրեք զանգվածի մեջ և հունցեք խմոր։

Ստացված խմորը բաժանեք մեծ և փոքր մասերի։

 

 

Փոքր մասին ավելացրեք նախապես պահած կես բաժակ ալյուրը և դրեք սառնարան։

Ձևամանը պատեք շատ քիչ բուսական յուղով, ապա տարածեք խմորը ամանի մեջ։

Ավելացրեք վրան ջեմը։

Հանեք փոքր խմորը, անցկացրեք քերիչով և տարածեք ջեմի վրա։

Նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխեք 25-30 րոպե։

loading...