Առաջարկում ենք պատրաստել  կիտրոնով  համեղ ռուլետ և վայելել տաք թեյի հետ։

 

Բաղադրամասեր


Ալյուր - 150 գր
ձու - 3 հատ
շաքարավազ - 150 գր

 

Միջուկի համար՝
կիտրոն - 2 հատ
սերուցք (33% յուղ.) - 100 գր
շաքարավազ - 250 գր

 

Պատրաստման եղանակը

 

Հարեք ձուն շաքարավազի հետ մոտ 10 րոպե, ապա ավելացրեք մաղով անցկացրած ալյուրը և խառնեք։

Լցրեք խմորը ձևամանի մեջ և թխեք նախապես 180 աստիճան  տաքացրած ջեռոցում 15 րոպե։

Սրբիչի վրա շաղ տվեք շաքարի փոշին, խմորի շերտը դրեք սրբիչի վրա և փաթաթեք ու տվեք ռուլետի տեսք։

Այնուհետև կիտրոնը բաժանեք 4 մասի, ապա շաքարավազի հետ բլենդերով հարեք։

Այնուհետև հարեք սերուցքը այնքան մինչև պնդանա։

Ապա բացեք ռուլետը   և  կիտրոնի միջուկով պատեք  այն։

Ապա վրան քսեք սերուցքը, կրկին փաթաթեք , ապա դրեք սառնարանում։

Մատուցելուց առաջ շաղ տվեք շաքարի փոշի։

 

loading...