Բաղադրամասեր
Ձու - 3 հատ,
գազար - 500 գր,
ընկույզ - 100 գր,
սոխ - 100 գր,
պղպեղ - ըստ ճաշակի,
աղ - ըստ ճաշակի,
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Գազարը եփեք աղաջրի մեջ։
Եփեք նաև ձուն։
Մանրացրեք սոխը, ապա տապակեք բուսայուղի մեջ մոտ 5-10 րոպե, մինչև փափկի։
Եփած գազարը մաքրեք և անցկացրեք խոշոր քերիչով։
Խոշոր քերիչով անցկացրեք նաև ձուն։
Մանրացրեք նաև ընկույզը։
Բոլոր բաղադրիչները լցրեք ամանի մեջ,ապա համեմեք աղով,պղպեղով, բուսայուղով և խառնեք։
loading...