Գազարը ուժեղացնում է իմունային համակարգը։ Այն բարելավում է մաշկի առողջությունն ու տեսողությունը։ Գազարի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ A վիտամին , ինչը հրաշալի է ազդում մազերի, եղունգների ու մաշկի համար։ 

 

 

Գազարը և գազարի հյութը շատ օգտակար է լյարդի, աղիների, ստամոքսի համար։ Գազարի հյութը դրական ազդեցություն է թողնում սրտի վրա, լավացնում է տեսողությունը։ Գազարի հյութը հիանալի կերպով մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից։ Փորկապության, վատ մարսողության դեպքում կարող եք օգտագործել գազարի հյութ և շատ կարճ ժամանակում կզգաք դրական արդյունք։


 

Նյարդային լարվածությունը, գերծանրաբեռնվածությունից առաջացած հոգնածությունը կարող եք անցկացնել խմելով գազարի հյութ։
Առավոտյան սուրճը կարող եք  փոխարինել  ջրով բացված թարմ  գազարի հյութով։ Այն կբարձրացնի դիմադրողականությունը և կունենա դրական ազդեցություն առողջության վրա։

loading...