Սմբուկով ու պանրով այս խորտիկները շատ համեղ են ստացվում։ Պարզ և արագ պատրաստվող այս բաղադրատոմսը ձեզ հաստատ դուր կգա։


Բաղադրամասեր
Սմբուկ - 500 գր,
պանիր - 50 գր,
սխտոր - 1-2 ատամիկ,
բուսայուղ,
մայոնեզ - 3 ճաշի գդալ,
աղ-ըստ համի

Պատրաստման եղանակը

Սմբուկները բաժանեք երկարավուն շերտերի։ Մայոնեզին ավելացրեք ճզմած սխտորն ու լավ խառնեք։ Ապա անցկացրեք պանիրը քերիչով։

Բուսայուղի մեջ երկու կողմով  տապակեք կտրատած սմբուկները։ Այնուհետև դրեք թղթե անձեռոցիկի վրա , որպեսզի  քամվի։ Սմբուկի շերտին քսեք մայոնեզը, ապա լցրեք 1 թեյի գդալ քերած պանիր։ Ապա ռուլետանման փաթաթեք։ Կարող եք մատուցել ։

loading...