Կանաչ սոխը օժտված է մի շարք օգտակար հատկություններով։ Կանոնավոր ուտելու դեպքում սոխը  ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մաքրում է արյունը, բարելավում է  աղիների օգտակար միկրոֆլորան։ Սոխը վերականգնում է ուժերը, հանգստացնում է նյարդերը, օգտակար է հիպերտոնիայի ու այլ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։

 

 

Խմեք 1-ական թեյի գդալ կանաչ սոխի հյութ` օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։ Այս միջոցը բուժում է անգինան, նաև հանգստացնում է գլխացավը։ Գլխացավը կարող եք հանգստացնել նաև կանաչ սոխի սպիտակ մասից ստացված հյութին խառնելով մեղր (1:1): Թրջոց դրեք ծոծրակին և քիմքին, իսկ շատ ուժեղ գլխացավի դեպքում կաթեցրեք 1-ական կաթիլ քթանցքներին։

loading...