Առաջարկում ենք հավով պաշտետի համեղ բաղադրատոմս։ Այն ձեզ հաստատ դուր կգա։

Բաղադրամասեր

Հավի միս - 500 գր,
կաթնաշոռային պանիր - 125 գր,
ընկույզ - 20 գր,
սխտոր - 1 հատ,
կիտրոնի հյութ- 20 գր,
սամիթ - 1 ճյուղ,
պղպեղ - ըստ ճաշակի,
աղ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Եփեք հավի միսը, ապա հեռացրեք ոսկորները և բլենդերով հարեք այն վերածելով միասեռ զանգվածի։ Այնուհետև ավելացրեք մանրացրած ընկույզը, ապա ճզմած սխտորը, սամիթն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք կաթնաշոռային պանիրը, ապա համեմեք աղով և պղպեղով։
Պաշտետը պատրաստ է։

 

loading...