Հավի կրծքամսով և բրոկոլիով այս համեղ ուտեստը պատրաստվում է շատ հեշտ։ Այն կարող եք պատրաստել ոչ միայն սովորական, այլև տոնական օրերին։

Բաղադրամասեր
Հավի կրծքամիս - 2-3 հատ,
ձու - 2 հատ,
կաթ - 100 մլ,
բրոկոլի - 500 գր,
սխտոր - 3 ատամիկ,
թթվասեր - 200 գր,
մսի համեմունքներ - 1 թեյի գդալ,
սև  պղպեղ-ըստ ճաշակի,
աղ - ըստ ճաշակի

 

 

 

Պատրաստման եղանակը


Նախապես եփեք բրոկոլին, ապա մանրացրեք։ Այնուհետև կտրատեք հավի կրծքամիսը։ Հավի կրծքամիսը, բրոկոլին, համեմունքները, աղն ու պղպեղը և սխտորը  լցրեք ամանի մեջ և լավ խառնեք։ Ստացված զանգվածը լցրեք ձևամանի մեջ։ Այնուհետև առանձին ամանի մեջ լցրեք թթվասերը, կաթը, աղը և ձուն, լավ խառնեք և ավելացրեք ձևամանի մեջ եղած զանգվածի վրա։ Նախապես 180աստիճան տաքացրած ջեռոցում եփեք 40 -50 րոպե։

 

loading...