Կարտոֆիլը ֆրանսիական ձևով շատ համեղ է ստացվում։ Այն կարող եք համտեսել մսային համեղ ուտեստի և բանջերեղենային թեթև աղցանի  հետ։

Բաղադրամասեր 
Պանիր - 250 գր,
կարտոֆիլ - 500-700 գր,
ձու - 2 հատ,
կարագ - 50 գր,
կաթ - 160-200 մլ
սխտոր - 2 պճեղ
աղ - 0.5 թեյի գդալ 

 

Պատրաստման եղանակը


Կարտոֆիլները մաքրեք և կտրատեք շրջանաձև։ Ավելացրեք աղը, ճզմած սխտորը, ապա լավ խառնեք և շերտ առ շերտ շարեք յուղապատ ամանի մեջ։
Այնուհետև հարեք ձվերը, ավելացրեք կաթը,ապա կրկին հարեք։ Ստացված զանգվածը լցրեք կարտոֆիլի վրա։ Վրան պանիր և կարագ քերեք։
Այնուհետև նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում եփեք 60 րոպե։

loading...