Այս աղցանը ոչ միայն շատ համեղ է, այլև շատ օգտակար։ Դարձրեք այն ձեր ճաշացանկի բաղկացուցիչ մասը։

Բաղադրամասեր


Բազուկ - 500 գր,
սալորի չիր - 50 գր,
ընկույզ - 50 գր,
թթվասեր - 5 ճաշի գդալ
աղ - ըստ համի

 

Պատրաստման եղանակը

Բազուկը լվացեք, ապա փայլաթիթեղի մեջ ամուր փաթաթեք  և ջեռոցում 1-1,5 ժամ եփեք, ապա  հանեք փայլաթիթեղը և սառեցրեք բազուկը։
Եռման ջուր լցրեք սալորաչրի վրա, քիչ ժամանակ անց հանեք ջրից և մանրացրեք։
Մանրացրեք նաև ընկույզը։ 
Արդեն սառած բազուկը մաքրեք և անցկացրեք մանր քերիչով։
Մանրացրած սալորաչիրն ու ընկույզը լցրեք քերած  բազուկի վրա։ Ավելացրեք թթվասերը  և աղը։ Այնուհետև խառնեք։
Աղցանը կարող եք ձևավորել ընկույզով ։

 

loading...