Շատերի մոտ է պատահում, որ արմունկներն ու ծնկները մգանան  և չորանան,  դա սովորաբար տեղի է ունենում, երբ մաշկի տակ  կուտակվում են մեռած բջիջները:
Այդ գունափոխումը որպես կանոն առողջության վրա չի ազդում, պարզապես այդ մգությունը տգեղացնում է ձեռքերն ու ոտքերը։

 

 

 

Կան բնական միջոցներ, որոնք պայքարում են այս խնդրի դեմ:


Վարսակի փաթիլները բնական էքսֆոլիանտ են, որոնք օգնում են մաքրել և փափկեցնել մաշկը: Վարսակը հեշտությամբ բացացնում  է մաշկի գույնը, փափկեցնում մաշկը: 
2 ճաշի գդալ վարսակի փաթիլները խառնեք 2 թեյի գդալ թթվասերով կամ կաթով: Ստացված խյուսը մերսող շարժումներով քսեք արմունկների և ծնկների մաշկին, թողեք մնա  մի քանի րոպե: Ապա կրկին մերսեք մաշկը 10 րոպե շարունակ և լվացեք սառը ջրով:

 


Կիտրոնի հյութը հրաշալի կերպով բացացնում է մաշկի գույնը:  Արմունկներն ու ծնկները լվացեք, վրան կես կիտրոնի հյութ քսեք, մերսեք  մաշկը 10 րոպե շարունակ, թողեք չորանա։  Գործողությունը կատարեք ամեն օր:

 
loading...