Պատրաստեք խոզապուխտով և տաքդեղներով շատ  համեղ օմլետ։ Այն ձեզ հաստատ դուր կգա։

Բաղադրամասեր

Խոզապուխտ - 200գ,
կանաչ տաքդեղ - 1 հատ ,
կարմիր տաքդեղ  - կես հատ,
սոխ - 2 գլուխ,
ձու - 8 հատ,
պանիր - 200գր ,
կաթ - 0.5 բաժակ,
կարագ - 1 ճաշի գդալ,
բուսայուղ - 1 ճաշի գդալ,
սև պղպեղ - ըստ ճաշակի,
աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մաքրեք տաքդեղներն ու սոխը, ապա կտրատեք՝ բաժանելով մանր կտորների։

Հալեցրեք բուսայուղն ու կարագը փոքրիկ կաթսայի մեջ, ապա ավելացրեք կտրատած տաքդեղներն ու սոխը, այնուհետև համեմեք աղով և պղպեղով և տապակեք մոտ 3 րոպե՝ անընդհատ խառնելով։ Ապա մանրացեք խոզապուխտը և ավելացրեք զանգվածին և տապակեք ևս մի քանի րոպե, մինչև բանջարեղենները փափկեն։ Այնուհետև դրեք մի կողմ և թողեք սառչեն։ Այնուհետև հարեք ձուն, ապա ավելացրեք կաթը, աղն ու պղպեղը և դարձյալ հարեք։ Պանիրը անցկացրեք խոշոր քերիչով,այնուհետև քերած պանիրը և կաթսայի պարունակությունը լցրեք հարած ձվերի վրա և լավ խառնեք։ Ստացված խառնուրդը լցրեք բուսայուղով պատված  ձևամանի մեջ և եփեք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։

loading...