Այսօր ձեզ առաջարկում ենք շատ հետաքրքիր, գեղեցիկ և համեղ աղցանի բաղադրատոմս։

Այն կարող եք մատուցել ճաշին կամ ընթրիքին, համեղ մսային ուտեստի կամ պաստայի հետ։

Բաղադրամասեր
Ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր,
ձու - 2 հատ,
պանիր - 100 գր,
սխտոր - 1 պճեղ,
մայոնեզ - ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Ձվերը խաշեք։ Այնուհետև ծովախեցգետնի ձողիկները անցկացրեք մանր քերիչով։ Պանիրը և ձվերը  նույնպես անցկացրեք նույն քերիչով։ Այնուհետև քերած  պանիրը, ձուն և ծովախեցգետնի ձողիկների մի մասը լցրեք աղցանամանի մեջ։  Ապա ավելացրեք 2-3 ճաշի գդալ մայոնեզն ու ճզմած սխտորը։ Խառնեք և ստացեք միասեռ զանգված։ Ստացված զանգվածից պատրաստեք մանր գնդիկներ և թաթախեք մնացած ծովախեցգետնի մեջ։ 

 

loading...