Թեյերի հետ վայելեք կիտրոնով այս համեղ խմորեղենը։

Բաղադրամասեր
Շաքարավազ - 170 գր,
ձու - 3 հատ,
կաթ - 200 մլ,
ալյուր - 80 գր,
կարագ - 50 գր,
կիտրոն - 1 հատ,
կոկոսի քերուկ - 50 գր


 

Պատրաստման եղանակը 

Անցկացրեք կիտրոնի կեղևը քերիչով, ապա քամեք կիտրոնի հյութը։ Հալեցրեք կարագը, ապա թողեք մի քիչ սառչի,հետո ավելացրեք շաքարավազը,կաթը, կիտրոնի կեղևը, ձուն, կիտրոնի հյութը, ալյուրը և կոկոսի քերուկը։ Խառնեք և  կստացվի ոչ պինդ խմոր։  Լցրեք խմորը ձևամանի մեջ  և  թխեք 40-45 րոպե նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցում։ Եփելուց հետո թողեք սառչի և կտրեք քառակուսի կտորներով։

loading...