Բաղադրատոմս հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են  պատրաստել համեղ կարտոֆիլի ֆրի։ 

Բաղադրամասեր
Կարտոֆիլ - 5-7 հատ,
ձվի սպիտակուց - 2 հատ,

աղ,

սև պղպեղ,

կարմիր պղպեղ

 

 

Պատրաստման եղանակը

Լվացեք կարտոֆիլը, ապա  կտրատեք ձողիկների տեսքով։ Ապա ձվի սպիտակուցները հարեք մինչև փրփրելը, այնուհետև համեմեք աղով և պղպեղներով։ Կտրատած կարտոֆիլները լցրեք խորը ամանի մեջ, ապա ավելացրեք սպիտակուցից ստացված զանգվածը և խառնեք։ Ձևամանը պատեք պերգամենտային թղթով և կարտոֆիլը  լցրեք թղթի վրա, այնուհետև տեղափոխեք նախապես 200-220 աստիճան տաքացրած ջեռոցը և տապակեք 7-10 րոպե։ Այնուհետև ամանի միջից հանեք թուղթը և շարունակեք այդպես տապակել մինչև կարտոֆիլները դառնան ոսկեգույն։

 

loading...