Դարչինով ու խնձորով այս համեղ ջեմը կարող եք վայելել թեյի հետ։
Բաղադրամասեր
Խնձոր - 4 հատ,
շաքարավազ - 120 գր,
աղացած դարչին - 1/2 թեյի գդալ,
ջուր - 150 մլ

 

 

Պատրաստման եղանակը

Մաքրեք խնձորները, ապա լցրեք կասայի մեջ։ Այնուհետև ավելացրեք շաքարավազը, աղացած դարչինն ու ջուրը։ Դրեք կրակին,պարբերաբար խառնելով   եփեք մոտ 50 րոպե։ Կարող եք զանգվածը հարել բլենդերով։ Այնուհետև լցրեք բանկաների մեջ ու փակեք։ 

loading...