ՀՀ առողջապահության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի խորհուրդները ձմռանը մրսացությունից և գրիպից խուսափելու համար․

 

1. Փորձեք առողջ ապրելակերպ վարել, ճիշտ սնվել եւ շատ ջուր խմել: Իրենց մեջ պարունակվող վիտամինների շնորհիվ մրգերն ու բանջարեղենը ուժեղացնում են իմունիտետը՝ նրան օգնելով ավելի արագ եւ արդյունավետ ոչնչացնել օրգանիզմում հայտնված սուր շնչառական եւ այլ հիվանդությունների հարուցիչները:

 

2. Օդափոխեք բնակարանները. սա շատ-շատ կարեւոր է: Բնակելի տարածքներում եւ հատկապես այն սենյակներում, որտեղ երեխաներն են լինում, օդը միշտ պետք է մաքուր եւ թարմ լինի:

3. Տաք հագնվեք: Ձմռանը չպետք է թեթեւ հագուստ կրել, նույնիսկ եթե դրանք շատ գրավիչ են ու տպավորիչ: Ձմռանն, այուամենայնիվ, ցանկալի է տաք հագուստ կրել, որպեսզի օրգանիզմը շատ չսառչի: Պետք չէ նաեւ մոռանալ գլխարկների, ձեռնոցների եւ տաք ներքնազգեստի մասին:

 

4. Աշխատեք ջերմաստիճանի կտրուկ անկումներ թույլ չտալ: Եթե տանը շատ տաք է, իսկ փողոցում՝ ցուրտ, դուրս գալուց առաջ միջանցքում կանգնեք մի որոշ ժամանակ, որպեսզի օրգանիզմը սովորի ջերմաստիճանի փոփոխությանը: Հիշեք, որ ջերմաստիճանային հակադրությունները «ձմեռային հիվանդությունների» զարգացման հիմնական պատճառներից մեկն են:

 

5. Մտածեք պատվաստումների մասին: Մեր օրերում գրիպի դեմ գոյություն ունեցող պատվաստումները միշտ չէ, որ արդյունավետ են լինում, քանի որ գրիպի վիրուսը շարունակ փոփոխվում է եւ կայունություն ձեռք բերում: Բայց որոշ մարդկանց այդպիսի պատվաստումներն ամեն դեպքում պետք են, ուստի այդպիսի պատվաստում ստանալու նպատակահարմարության մասին խորհրդակցեք Ձեր ընտանեկան բժշկի հետ:

 

loading...